Համգործակցություն ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների տեղաբաշխման նպատակով

12/12/2020

Համագործակցություն

Համգործակցություն ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների տեղաբաշխման նպատակով

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գյուղատնտեսության ոլորտում վարկային ներդրումներն ավելացնելու նպատակով համագործակցության հիմքեր է դնում շուկայում առկա հասանելի միջոցների ներգրավման և տեղաբաշխման համար:

Ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել ՀՀ Էկոնոմիկային նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի հետ, որի շրջանակներում տեղաբաշխելու է ՀՄՀ Հայաստան «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցները:

Ծրագրի շահառուներ են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական (պետական մասնակցություն չունեցող) անձինք, անհատ ձեռնարկատերերը և այլ ոչ պետական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական ուղղվախության գործունեությամբ: Համագործակցության արդյունքում «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդները կարող են վարկեր ստանալ 2-7 տարի մարման ժամկետով և առավելագույնը 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հետևելով իր առաքելությանն ու հիմնարար արժեքներին պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել վարկային պրոդուկտներ, որոնք զգալիորեն կբարձրացնեն հաճախորդների կյանքի որակը և կխթանեն ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը։ ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների առկայությունն էլ ավելի է բարձրացնում Ընկերության հնարավորությունները իրագործել իր հիմանական առաքելությունը:

Վերադառնալ նորություններ

Կատեգորիաներ