Complaints Hero

Բողոք

Կապվեք մեզ հետ Ձեր բողոքների կամ պահանջների համար

Իմանալ ավելին

Բողոք

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկերի գծով` 2019 թվականի օգոստոսի 16-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ։

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք այցելել Ընկերության գրասենյակ, գրել info@creditconcept.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374(12) 270270 հեռախոսահամարով:

ԲՈՂՈՔ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով +374 (12) 270270 հեռախոսահամարով կամ ուղարկել info@creditconcept.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև ուղարկել «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0099, Աջափնյակ, Արզումանյան փողոց 16/7 հասցեով կամ լրացնելով հայտադիմումի ձևը

Ի՞նչ անել, եթե բողոք ունեք

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդների բողոքների քննարկման ընթացակարգ

Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտի ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի` ցանկացած անձ իրավունք ունի դիմել «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին և ստանալ հետևյալ տեղեկատվությունը.

  1. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների /առնվազն վերջին տարեկան/ և դրանց վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները,
  2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  3. Թարմացված տեղեկություն` վարկային կազմակերպության կողմից վարկերի տրամադրման և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` տոկոսադրույքներ, ծառայության վճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ:

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անձ իրավունք ունի նաև ստանալ այլ տեղեկատվություն՝ համաձայն «Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04–ի 8-րդ կետի (բողոքների ընդունման և քննության վերաբերյալ ներքին կանոնները):

Նշված փաստաթղթերը տրամադրվում են գրավոր դիմումը ներկայացնելուց հետո` էլեկտրոնային եղանակով՝ իր կողմից նշված էլ. փոստի հասցեին անվճար կամ առձեռն՝ գլխամասային գրասենյակից, սահմանված պատճենահանման վճարները վճարելուց հետո հնգօրյա ժամկետում:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված գովազդների համար:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: