Customer Rights Hero

Հաճախորդների իրավունքներ

«Կրեդիտ կոնցեպտում» մենք գնահատում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդին և պաշտպանում ենք նրա իրավունքները։

Տեղեկատվություն ստանալու իրավունք

Հաճախորդների իրավունքներում առանցքայինը տեղեկատվություն ստանալու իրավունքն է։ Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի` ցանկացած անձ իրավունք ունի դիմել «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին և ստանալ հետևյալ տեղեկատվությունը:

  • Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների /առնվազն վերջին տարեկան/ և դրանց վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները,
  • Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • Թարմացված տեղեկություն` վարկային կազմակերպության կողմից վարկերի տրամադրման և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` տոկոսադրույքներ, ծառայության վճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ:

Ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անձ իրավունք ունի նաև ստանալ այլ տեղեկատվություն։ Այս դրույթը կանոնակարգված է «Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04–ի 8-րդ կետի (բողոքների ընդունման և քննության վերաբերյալ ներքին կանոնները):

Ցանկացած տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է գրավոր կերպով և էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում։ Հաճախորդը պատասխանը կստանա իր կողմից նշված էլ. փոստի հասցեին անվճար կամ առձեռն՝ գլխամասային գրասենյակից, սահմանված պատճենահանման վճարները վճարելուց հետո հնգօրյա ժամկետում:

Իրավունքների պաշտպանություն

Հաճախորդների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ դատարանների, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

  • Դատարան դիմելու դեպքում Ձեր և «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև առաջացած վեճը լուծվում է դատարանի կողմից: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի որոշումը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
  • Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև առաջացած վեճը լուծվում է Հաշտարարի կողմից` համաձայն ՀՀ «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի» մասին օրենքի: Ֆինանսական Համակարգի Հաշտարարի ծառայություններն անվճար են:

Ֆինանսական համակարգի հաշտարար

Հասցե: ՀՀ, Երևան, 0010, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս: (+374 60) 70-11-11

Էլ. փոստ: info@fsm.am

Վեբ կայք: www.fsm.am

Աշխատանքային ժամեր: 09:00 – 18:00

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված գովազդների համար:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: