«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը

02/09/2020

Համագործակցություն

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը։

Վարկառուն երիտասարդ գործարար Արշակ Հակոբյանն Է, ով գյուղատնտեսական վարկի միջոցով հիմնելու է սնկի արտադրություն։ Հետևողական լինելով իր առաքելությանն ու արժեքներին մեր Ընկերությունը ձգտում է դարձնել իր վարկառուի կյանքն առավել հարմարավետ:

Մենք ուրախ ենք, որ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի օգնությամբ երիտասարդ վարկառուն հնարավորություն ստացավ իրագործել իր հավակնոտ գաղափարը։ Հուսով ենք, որ մեր Ընկերության հետ համագործակցությունը կապահովի նրա բիզնեսի կայունությունն և շարունակական զարգացումը:

Շնորհակալություն ենք հայտնում Արշակ Հակոբյանին մեզ վստահելու համար և հաջողություն ենք մաղթում իր հետագա աշխատանքներում։

Վերադառնալ նորություններ

Կատեգորիաներ