Վարկեր. Ինչու՞ է կարևոր օգտագործել դրանք ճիշտ նպատակով

08/11/2025

Վարկեր

Վարկեր. Ինչու՞ է կարևոր օգտագործել դրանք ճիշտ նպատակով

Վարկերը Ֆինանսական կարևոր գործիք են՝ հասնելու տարբեր նպատակների, լինի դա բիզնեսի ընդլայնում, անշարժ գույքի ձեռքբերում, թե կրթության ֆինանսավորում։ Այնուհանդերձ, ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, վարկերը նույնպես պետք է օգտագործել խելամտորեն և ըստ նպատակի։ Այստեղ կպատմենք այն մասին, թե ինչ է վարկը, ինչու է կարևոր այն օգտագործել նպատակային, և ինչպես է ոլորտը կարգավորվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Ի՞նչ է վարկը

Վարկը ֆինանսական պարտավորություն է, որի ժամանակ վարկատուն (օրինակ՝ բանկը կամ ՈՒՎԿ-ն) որոշակի ժամկետով և տոկոսադրույքով գումար է տրամադրում վարկառուին։ Վարկառուն պարտավորվում է ժամանակի ընթացքում հետ վճարել վերցրած գումարը, գումարած տոկոսները։ Ըստ իրենց նպատակի՝ վարկերը լինում են տարբեր տեսակների, օրինակ՝

  • Սպառողական վարկեր. Կարճաժամկետ կամ միջնաժամկետ վարկեր են՝ ուղղված «արագ» կարիքները բավարարելուն, ինչպես օրինակ՝ կենցաղային տեխնիկայի կամ մեքենայի գնումը, արձակուրդը կամ անձնական այլ ծախսերը։
  • Հիպոտեկային վարկեր. Երկարաժամկետ վարկեր են՝ նախատեսված անշարժ գույք ձեռք բերելու, կառուցելու կամ վերանորոգելու համար։
  • Բիզնես վարկեր. Նախատեսված են բիզնես գործունեություն ծավալելու, ընդլայնելու կամ նոր սարքավորումներ գնելու համար։
  • Լիզինգնման է սպառողական վարկին, սակայն նպատակը տեխնիկա կամ սարքավորումների ձեռքբերումն է։

Ինչու՞ է կարևոր վարկն օգտագործել ըստ նպատակի

Վարկի նպատակային օգտագործումը կարևոր է թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վարկառուի պաշտպանության տեսանկյունից։

  1. Ֆինանսական պլանավորում. Երբ դուք վարկ եք վերցնում որոշակի նպատակով, ֆինանսական կազմակերպությունն ավելի հստակ պատկերացում է կազմում ձեր վճարունակության և ռիսկերի մասին։ Սա ունենում է նաև ազդեցություն՝ վարկ տրամադրելու որոշման վրա։ Դրանից բացի՝ վրակին նպատակային օգտագործումը թույլ է տալիս ճիշտ պլանավորել վարկի մարումները և խուսափել չնախատեսված դժվարություններից։
  2. Ռիսկերի նվազեցում. Վարկի նպատակային օգտագործումը նվազեցնում է չկառավարվող ֆինանսական ռիսկերը։ Օրինակ, եթե դուք բիզնես վարկը օգտագործեք սպառողական ծախսերի համար, այն կարող է վտանգի տակ դնել ձեր բիզնեսի զարգացումը և վճարումների կատարման հնարավորությունը։
  3. Նպատակին հասնելու արդյունավետություն. Եթե վարկը վերցվել է հստակ նպատակով, այն օգնում է արագորեն հասնել այդ նպատակին։ Օրինակ, ուսման վճարի համար վերցրած վարկը հնարավորություն է տալիս ստանալ կրթություն, որը հետագայում կապահովի ավելի բարձր եկամուտ։

Օրենսդրական կարգավորումները ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում վարկային հարաբերությունները կարգավորվում են մի շարք օրենքներով, որոնք նպատակ ունեն պաշտպանել թե՛ վարկատուների, թե՛ վարկառուների իրավունքները։

  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք. Այս օրենքը կարգավորում է բանկերի, ՈՒՎԿ-ների գործունեությունը, նրանց կողմից վարկերի տրամադրման ընթացակարգերը։
  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք. Այս օրենքը նախատեսում է ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև ծագած վեճերի արտադատական կարգով լուծման հնարավորություն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով։
  • ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք. Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է վարկային պայմանագրերի ընդհանուր դրույթներըՎերադառնալ նորություններ